Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոր վարչապետ առաջադրե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»․ Տիգրան Աթանեսյան

20:18, ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
«Նոր վարչապետ առաջադրե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմությունը պարտավոր է Ազգային ժողովում ՀՀ Սահմանադրության 115 հոդվածով նախատեսված կարգով վարչապետին անվստահություն հայտնելու հարց բարձրացնել՝ թշնամուն հայկական հողերը հանձնելու հիմքով:
     Պարզ է, որ նիկոլականները իրենց կապիտուլյանտին կպահեն, բայց թող հայրենի հող հանձնողի անիծյալ դաջվածքը մնա դրանց սաղի վրա, վաղը չասեն՝ նիկոլը հանձնեց, մենք ինչ անեինք:
     Սահմանադրության 115 հոդվածը պահանջում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագծի մեջ պետք է նշվի նոր վարչապետի անունը:
     Իրավիճակից ելնելով, հաշվի առնելով, որ մեր ընդդիմադիրները երբեք չեն գա համաձայնության վարչապետի թեկնածության շուրջ, պետք է, ինչպես միշտ արել ենք օրհասական պահերին, դիմել մեր Մայր Եկեղեցու օգնությանը և նոր վարչապետ առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (իմ անձնական կարծիքն է)»։

3348 | 0
Facebook