Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը հայտնել է Պուտինի և Ալիևի հանդիպման օրը

16:24, ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
Կրեմլը հայտնել է Պուտինի և Ալիևի հանդիպման օրը

Երկուշաբթի՝ ապրիլի 22-ին, Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է քննարկում ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերի, ինչպես նաև կարծիքների հանգամանալից փոխանակում՝ տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

2873 | 1
Facebook