Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն` Մարաղայում հայերի ջարդերի մասին

20:48, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ.
ՀՀ ԱԳՆ-ն` Մարաղայում հայերի ջարդերի մասին

ՀՀ ԱԳՆ-ն X-ի էջում գրել է․ «32 տարի առաջ այս օրը ԼՂ Մարաղայում հայերի ջարդերն ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են: Ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանորեն սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։

Այն փաստագրված է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականությունը կանխելու հրամայականը»:

1823 | 0
Facebook