Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՔԿ-ն՝ Երևանում հնչած կրակոցների մասին

11:48, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ.
ՔԿ-ն՝ Երևանում հնչած կրակոցների մասին

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատի ունենալով, որ այսօր լրատվության միջոցները անդրադարձել են ապրիլի 5-ին Երևանի Շիրակի փողոցի 35 շենքի հարակից տարածքում տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքին և նշել դեպքին մասնակից անձանց անուններ, փաստական ինչ-որ հանգամանքների մասին, հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը։
     Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
     Ավելի ուշ պարզվել է, որ «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ անձ։
     Այս առթիվ նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ ևս` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։
     Ձևավորվել է քննչական խումբ։
     Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։
     Հարցաքննվել են տասնյակից ավելի անձիք։
     Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։
     Նախաքննությունը շարունակվում է։
     Դեպքի ամբողջական հանգամանքները, կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ակտիվ քննչական, վարութային և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։
     Վերջին մասով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների վերաբերյալ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն կհայտնի հավելյալ տեղեկատվություն»։

Աղբյուրը` Գոռ Աբրահամյան
1713 | 0
Facebook