Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այդ պայմաններում մեզ Մանվելներ էին պետք»․ Նորայր Նորիկյան

14:00, ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ.
«Այդ պայմաններում մեզ Մանվելներ էին պետք»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կոսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությանը, հայտարարել է. «Փաշինյանը Արցախյան աղետալի պատերազմից հետո ասում է, որ ինքը պատերազմը ժառանգություն է ստացել, ասում է՝ ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանն անոնսեց պատերազմն ու հեռացավ։ Նույնիսկ հիմա, եթե դու հետին թվով գիտակցում ես, որ դա այդպես է եղել, դրանով դու ավելի շահեկան վիճակում չես հայտնվում, այլ՝ հակառակը։ Որպես պատերազմի գնացող երկրի ղեկավար՝ գեներալ Մանվելին կալանավորում ես, փոշիացնում այդ մարտական ռեսուրսն ու Պաշտպանության նախարար նշանակում Դավիթ Տոնոյանի՞ն, դու ՀԱՊԿ-ի քարտուղար ես կալանավորում, ՀՀ-ում ամբողջովին ոչնչացնում ես ռազմական ոգեղենությունը ու դու հետին թվով ասում ես՝ ինձ պատերազմ են ժառանգե՞լ։ Այդ պայմաններում մեզ մանվելներ էին պետք․ Մանվել Գրիգորյան ասելով՝ ես ի նկատի ունեմ երկրապահն ու կռված տղաներին»,- ասել է Նորիկյանը։

Նորայր Նորիկյանի հարցազրույցը
2483 | 1
Facebook