Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ, ագրեսորը մնում է ագրեսոր». Գրիգորի Խաչատուրով

19:48, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ.
«Չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ, ագրեսորը մնում է ագրեսոր». Գրիգորի Խաչատուրով

Գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովն այսօր դատարանի դիմաց «Մեդիահաբ»-ի հետ զրույցում անդրադարձել է Տավուշի մարզից որոշ տարածքներ թշնամուն հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ, ագրեսորը մնում է ագրեսոր, հող տալը հակասահմանադրական է»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե խաղաղության հնարավո՞ր է հասնել այս ճանապարհով՝ գեներալ Խաչատուրովն ասել է. «Սկզբից խաղաղությունն է լինում, հետո նոր սկսում են դելիմիտացիան և դեմարկացիան»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուրում:

2139 | 0
Facebook