Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հանրության 7-8%-ը պատրաստ է փողոց դուրս գալ՝ ցանկացած առաջնորդի դեպքում»․ Նաիրա Զոհրաբյան

13:36, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ.
«Հանրության 7-8%-ը պատրաստ է փողոց դուրս գալ՝ ցանկացած առաջնորդի դեպքում»․ Նաիրա Զոհրաբյան

Ընդդիմությունն ասում է՝ այո՛, Փաշինյանը Հայաստանը տանում է կործանման, այո՛, հանրային տրամադրությունները փոխվել են 2020-ի համեմատ, բայց ընդդիմության խնդիրն այն է, որ առաջնորդ չի ծնվում, լրագրողի այս դիտարկմանը 168TV-ի եթերում արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ «Առաջնորդ պետք է առաջանա այն ուժերի միջից, որոնք այսօր օրակարգում կան, մտածել, որ Մարսից կամ ինչ-որ լաբորատորիաներում բուծած առաջնորդ պետք է բերեն, աբսուրդ է»,- ասել է նա: «Հանրությունն այսօր պատրաստ է փողոց դուրս գալ, նրանց 70%-ն անտինիկոլ է, իսկ 7-8%-ը պատրաստ է փողոց դուրս գալ՝ ցանկացած առաջնորդության դեպքում, դա առնվազն 100-120 հազար քաղաքացի է, և, եթե ընդդիմությունն այս պոտենցիալը չօգտագործի, ասի՝ սպասենք Տավուշի գյուղերը հանձնի, Տիգրանաշենը հանձնի, ապա վերջում Օպերայի շենքի մի սենյակում հավաքվելու ենք, պատուհանից նայենք, թե ինչպես է Հյուսիսային պողոտան հանձնվում»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ եզրակացնելով, որ ընդդիմադիրներից որևէ մեկը չի ցանկանում վերցնել ապագա իշխանության պատասխանատվությունը։

Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը
1380 | 0
Facebook