Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայց ենք ներկայացրել ԿԳՄՍ նախարարության դեմ»․ Արա Զոհրաբյան

00:36, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«Հայց ենք ներկայացրել ԿԳՄՍ նախարարության դեմ»․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ հայ է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության դեմ․ «Տեղեկացնում եմ, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ԿԳՄՍ նախարարության:
     Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող Ս.Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)»:

Աղբյուրը` Արա Զոհրաբյան
1772 | 0
Facebook