Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թուրքերի կողմից պայթեցված վանքի 3D վերակազմությունը

21:48, կիրակի, 25 փետրվարի, 2024 թ.
Թուրքերի կողմից պայթեցված վանքի 3D վերակազմությունը

Այս լուսանկարում Խծկոնքի վանքի եռաչափ (3D) վերակազմությունն է այն քիչ դիրքերից, որտեղից հնարավոր է հինգ եկեղեցիները միասին տեսնել։ Վերակազմության հեղինակը հայկական պատմական և մշակութային հուշարձանների 3D վերակազմող Պարգև Ֆրանկյանն է։
     Այս գեղեցիկ վանքը կազմված էր հինգ եկեղեցիներից և գտնվում է Անիից 25 կմ հարավ-արևմուտք։ Կառուցվել է Դիգոր (հին անունը՝ Տեկոր) գավառի կենտրոնին մոտ գտնվող հարթավայրում՝ երեք ժայռի ծերպերի վրա։ Վանքն ընդհանուր առմամբ ունի հինգ եկեղեցի, որոնք բոլորը գմբեթավոր են և կառուցված են սրբատաշ քարերից։ Դրանք են՝ Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս։

Վանքը` մինչև պայթեցումը
Վանքը` մինչև պայթեցումը
Մեր օրեր հասել է միայն Սուրբ Սարգիս եկեղեցին։
Սբ Սարգիս եկեղեցին
Սբ Սարգիս եկեղեցին

     Չկա որևէ արձանագրություն, որը կվկայի եկեղեցիների և վանքի հիմնադրման ու շինարարության մասին։ Վանքը 13-րդ դարում մոնղոլական արշավանքներից հետո լքվել է։ 1878 թ., երբ Կարսի մարզն անցել է ռուսական ղեկավարությանը, Խծկոնքը վերադարձվել է հայոց եկեղեցուն։
     Շենքերը վերանորոգվել են, և վանքը կրկին բացվել է ծիսական արարողության համար։ Վանականների և ուխտավորների համար օթևանելու հնարավորություն է ստեղծվել։
     1950-ական թվականներին վանքի եկեղեցիներն արդեն պայթեցված են եղել։ Կանգուն է մնացել միայն Սբ Սարգիս եկեղեցին, որը, սակայն, իր հերթին մեծապես տուժել է գանձագողերից և երկրաշարժերից․ կառույցի բետոնե հիմքը մասերի է բաժանվել, և եկեղեցին այժմ կործանման եզրին է։

5111 | 0
Facebook