Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ագրարայինի ռեկտորն առաջարկել է իր աշխատավարձը 855 հազար դրամից դարձնել 1 մլն 275 հազար դրամ

11:30, ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ.
Ագրարայինի ռեկտորն առաջարկել է իր աշխատավարձը 855 հազար դրամից դարձնել 1 մլն 275 հազար դրամ

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղղակի խոսքեր չկան...
     Նոր կարդացի, որ Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականություննները կատարող՝ պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանը առաջարկել է իր աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 855 հազար դրամից դարձնել 1 մլն 275 հազար դրամ:
     Այս նույն անձանավորությունը մի քանի օր առաջ համալսարանի հոգաբարձուների խորհրդին առաջարկել է փակել՝ Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան 102-ամյա գյուղատնտեսական քոլեջը: Միլիոնից բարձր աշխատավարձի նկատմամբ հակում ունեցող սույն անձը իր առաջարկը պայմանավորել է այն հանգամանքով, որ քոլեջը չի կարողանում ապահովել ինքնաֆինասավորում և համալսարանը 2023թ. քոլեջին աջակցել է 17 միլիոն դրամով, ուստի առաջարկում է խորհրդին՝ դիմել ԿԳՄՍ նախարարությանը, հնարավորինս շտապ քոլեջի ծանր բեռից համալսարանին ազատելու միջնորդությամբ:
     Ստացվում է, որ Զաքոյան Հրաչիկը ԿԳՄՍ-ին առաջարկում է 102 տարեկան ուսհաստատությունը փակել, որ համալսարանը կարողանա տանել ռեկտորի պարտականությունները կատարողի աշխատավարձի ծանր բեռը:
     1922 թվականին այս շենքում սկսեց գործել այն հաստատությունը, որը ցանկանում են փակել 2024 թվականին»։

«1922-ին այս շենքում սկսեց գործել այն հաստատությունը, որը ցանկանում են փակել 2024-ին»․ Մալխասյան
«1922-ին այս շենքում սկսեց գործել այն հաստատությունը, որը ցանկանում են փակել 2024-ին»․ Մալխասյան

2166 | 0
Facebook