Սահմանվել է դպրոցի զարգացման ծրագիր կազմելու նոր ձևաչափը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողականի ցուցանիշներն ու պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 15-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 35-Ն հրամանում: Նոր փոփոխությամբ սահմանվել է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կազմման նոր ձևաչափ, որը, մասնավորապես, վերաբերում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողականի ցուցանիշներն ու պահանջները ներկայացնելուն: Մասնավորապես՝ առանձին սյունյակներով անհրաժեշտ է ներկայացնել՝ դրանց պատճառները, փոփոխությունների և լրացումների առաջարկություններ, հաղորդակցության և համայնքի հետ հարաբերությունների կազմակերպման մեխանիզմները: Հաշվետվությունը պետք է ներառի յուրաքանչյուր կատարողական ցուցանիշի կատարման մասին անհրաժեշտ փաստացի տվյալներ, հիմնավորող փաստաթղթեր, վերլուծություններ, որոնք կցվում են հաշվետվության ձևաչափին։ |