Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է». Փաշինյանը` Վայքում

00:18, կիրակի, 21 հունվարի, 2024 թ.
«Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է». Փաշինյանը` Վայքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված է այց է ունեցել Վայոց ձորի մարզի Վայք քաղաք: Այնտեղ նա անդրադարձել է դպրոցների միավորման խնդրին. «Գյուղից կրթահամալիր բերող ճանապարհը կառուցում ենք, տրանսպորտային միջոցը տրամադրում ենք՝ երեխային պետության հաշվին տեղափոխում դպրոց, երեկոյան բերում տուն: Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է ու դպրոցն ավարտելուց հետո պետք է նա կարողանա կյանքում իր կարիքները հոգալ: Դրա համար պետք է նորմալ կրթություն ստանալ: Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում, տվյալ գյուղում երեխաների թիվը կշատանա՞ մեր ժողովրդագրության ռազմավարությամբ և այլ ծրագրերով, այնտեղ էլ դպրոց կկառուցենք: Հիմա Եղեգնաձորում է գործում բժշկական կենտրոն, կտեսնենք գերբեռնվա՞ծ է այն, Վայքում էլ կկառուցենք ԲԿ և այդպես շարունակ: Սա է ճիշտ ճանապարհը:

Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում: Եվ 300 դպրոցի ծրագիրը հորով-մորով անելուց հետո գալու է հաջորդ 300-ի հերթը: Ամբողջ դպրոցական ճարտարապետությունը և կառուցվածքը փոխվելու է: Կրթահամալիրում պետք է լինեն պատշաճ պայմաններ, կոմպլեկտավորված դասարաններ, մարզական գույք, կրթական նյութեր, միջավայր, որովհետև կրթությունը միջավայր է: Կրթությունը միայն գրքի հետ առնչվելը չէ, կրթությունը նաև հանրության հետ առնչվելն է»:

«Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է». Փաշինյանը` Վայքում
3268 | 1
Facebook