Հայտնի են 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը և վայրերը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում): Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով: Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ: 8-9 միավոր - 4 12-13 միավոր - 6 14-15 միավոր - 7 16-17 միավոր - 8 18-19 միավոր - 9 20 միավոր – 10 Քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Մանրամասների համար պետք է զանգահարել` (091) 19-56-10 և (010) 66-72-50 հեռախոսահամարներով: |