Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տավուշում 24 դպրոց ջեռուցվում է փայտով». Ոսկան Սարգսյան

17:24, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ.
«Տավուշում 24 դպրոց ջեռուցվում է փայտով». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզի հանրակրթական 50 դպրոցների շենքեր ջեռուցվում են բնական գազով, 24-ը՝ վառելափայտով, 2-ը՝ էլեկտրական սարքերի միջոցով: Փայտ վառող վառարանները բազմաթիվ խնդիրներ ու անհարմարություններ են ստեղծում, ուսումնական օրվա սկզբին վառարանները պետք է արդեն լավ տաքացած լինեն, թաց, խոնավ վառելափայտը դժվարությամբ է այրվում, քամու դեպքում դասարանները լցվում են ծխով, փայտի այրումից հետո վառարաններից մոխիրը հարկ է հեռացել և այլն։
     Դեկտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներր ավելի քան 68 միլիոն դրամ պարգևավճար են ստացել պետբյուջեից, սակայն պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում պետական հանրակրթական դպրոցների շենքերը գազաֆիկացնելու նպատակով»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1512 | 0
Facebook