Այսօր` դեկտեմբերի 1-ին, բարեհաջող իրականացավ «Հայասաթ-1»-ի տիեզերք արձակումը Space X-ի Falcon հրթիռով: Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։
Արբանյակն ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը: