«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկացնում է. «Թատերական հրապարակ 1/1։ Վանաձոր քաղաքի այս հասցեն այսուհետ յուրահատուկ է մեզ համար։ Այստեղ կտեղակայվի Լոռու երկար սպասված Թումո կենտրոնը՝ Թումո Վանաձորը։ Պետական գույքի կառավարման կոմիտեի և Վանաձորի ավագանու որոշմամբ «Թումո»-ին անհատույց օգտագործման իրավունքով վստահված շենքը կվերանորոգվի նվազագույն միջամտություններով և կպահպանի իր ճարտարապետական ամբողջականությունը: Իսկ լոռեցի թումոցիների առաջին խմբին կդիմավորենք 2026 թվականին»: