Telescope Array նախագծի գիտնականների և հետազոտողների միջազգային միավորումը գրանցել է հզոր տիեզերական ճառագայթ, որի բնույթը դեռ որոշված չէ: Այս մասին հայտնել է Յութայի ամերիկյան համալսարանը:
Նշվում է, որ սա նման հզորության երկրորդ գրանցված ճառագայթն է, նախկինում հայտնաբերված մեկ այլ մասնիկի էներգիան 1991 թվականին ավելի մեծ էր, քան հնարավոր էր նման տեսակի տիեզերական ճառագայթների համար: