Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սահմանամերձ Տավուշի դպրոցները մնալու են առանց զինղեկների». Ոսկան Սարգսյան

13:18, ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ.
«Սահմանամերձ Տավուշի դպրոցները մնալու են առանց զինղեկների». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում աշխատելու հնարավորություն չեն ունենա այն զինղեկները, ովքեր ունեն միջնակարգ կրթություն: Նոյեմբերյան համայնքի դպրոցներում 3 զինղեկ կա, ովքեր չունեն բարձրագույն կրթություն։ Նոյեմբերյան համայնքի Արճիս գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկը, ով չունի բարձագույն կրթություն, 35 տարի դպրոցում զինղեկ է աշխատում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով՝ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում միջնակարգ կրթությամբ քանի՞ զինղեկ է աշխատում, նրանցից քանի՞սն է հայտ ներկայացրել մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանի՞սն է ազատվել աշխատանքից»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3042 | 0
Facebook