Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բուհերում պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը». Ժ. Անդրեասյան

12:18, հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ.
«Բուհերում պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը». Ժ. Անդրեասյան

«Այս պահին մենք ունենք կրթաթշակային քաղաքականություն, միայն բուհերում կրթաթոշակների համար պետական բյուջեից տրամադրվում էր շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որևէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, որովհետև մեկ ուսանողին ամսական տրամադրվող կրթական թոշակը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում»,-այս մասին կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով օրենքի նոր նախագիծ:

«Որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրը, պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը, մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող ուսանողի կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշայի տրամադրման պայմաններն ու պահանջները»,- նշեց նախարարը:

«Բուհերում պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը». Ժ. Անդրեասյան
2643 | 0
Facebook