Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տավուշի մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը լիակատար ձախողվել է». Ո. Սարգսյան

00:06, կիրակի, 13 օգոստոսի, 2023 թ.
«Տավուշի մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը լիակատար ձախողվել է». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզի 1577 ուսուցչից կամավոր ատեստավորումից դրական արդյունք է ունեցել ընդամենը 72-ը
     Տավուշի մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը լիակատար ձախողվել է, որի ապացույցն են մարզպետարանից ստացված փաստական տվյալները։
     Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 1577 ուսուցիչ:
     Ընդհանուր առմամբ՝ 2021 և 2022 թվականներին կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչներից 72-ը արձանագրել են 70 և ավելի տոկոս արդյունք: Մարզի դպրոցներում աշխատող, միջին մասնագիտական կրթություն ունեցող 133 ուսուցիչներից 68-ը հայտ է ներկայացրել կամավոր ատեստավորման համար: Կամավոր ատեստավորման համար 2023 թվականի հայտագրման վերաբերյալ մարզպետարանից տվյալներ չտրամադրեցին, պատճառաբանելով, որ գործընթացը դեռ չի ավարտվել»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
4886 | 0
Facebook