Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի հանրակրթական դպրոցներում սկսված է 1-ին դասարանցիների ընդունելությունը

18:00, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ.
Արցախի հանրակրթական դպրոցներում սկսված է 1-ին դասարանցիների ընդունելությունը

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ԱՀ հանրակրթական դպրոցներում սկսված է 1-ին դասարանցիների ընդունելությունը:
     Երեխային դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է.

* տնօրենին ուղղված դիմում,

* բնակության վայրից տեղեկանք,

* ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը (տնօրենի՝ «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում),

* երկու լուսանկար` 3 x 4 չափսի,

* առկայության դեպքում` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» վկայագիրը:

1615 | 0
Facebook