Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է»․ Փաշինյան

12:42, հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ.
«Մեր բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է»․ Փաշինյան

«Դիմորդների թիվն այս տարի կազմել է 13.314, որը, նախարարի խոսքով՝ համադրելի է նախորդ երկու տարիների թվի հետ: Ընդունվածների ընդհանուր թիվը 9․147 է և դա էլի մոտավորապես համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ», - կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ընդունելությունն իրականացված է 7242-ի չափով և սա շատ ցածր ցուցանիշ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով նախարարին՝ ասաց. «Կարող ենք արձանագրել, որ մեր բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է: Եվ կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել»:

2463 | 2
Facebook