Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բախմուտում ռուսական բանակի հարձակողական ակտիվությունը նվազել է». Աննա Մալյար

16:00, երեքշաբթի, 23 մայիսի, 2023 թ.
«Բախմուտում ռուսական բանակի հարձակողական ակտիվությունը նվազել է». Աննա Մալյար

Վերջին օրերին ռուս զինվորականների հարձակողական ակտիվությունը Բախմուտի ուղղությամբ փոքր-ինչ նվազել է, թեև հրետակոծությունները շարունակվում են, BBC-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Ուկրաինացի զինվորականները, նրա խոսքով, դեռևս վերահսկում են քաղաքի հարավ-արևմտյան հատվածը:

«Բախմուտի հյուսիսային և հարավային հատվածներում մենք փոքր առաջխաղացում ունենք»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Բախմուտի արվարձաններում մարտերը շարունակվում են, ռուսական բանակը փորձում է գրավել ռազմավարական կարևոր կետեր:

7325 | 0
Facebook