Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպինցի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքներից

00:36, հինգշաբթի, 11 մայիսի, 2023 թ.
Ֆիլիպինցի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքներից

Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Քենեթ Էգանոն մահացել է մայիսի 6-ին հայրենակից Ջեյսոն Ֆակուլարինայի դեմ մենամարտի ժամանակ ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Մենամարտը տեղի է ունեցել Ֆիլիպինների Իմուս քաղաքում և միաձայն որոշմամբ ավարտվել է 22-ամյա Էգանոյի հաղթանակով։ Որպես բռնցքամարտի երեկոյի պրոմոութեր հանդես է եկել ութ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն։

Էգանոն վատ է զգացել դեռ մենամարտի արդյունքի հայտարարման ժամանակ։ Բռնցքամարտիկը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել։ Մրցավարը Էգանոյի հաղթանակը հայտարարել է արդեն նրա բացակայությամբ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բռնցքամարտիկի մոտ ուղեղի արյունազեղում է եղել, ինչի արդյունքում նա կոմայի մեջ է ընկել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Պակյաոն խոստացել է օգնել Էգանո ընտանիքին և վճարել բժշկական բոլոր ծախսերը։ «Մարդկային կյանքից ավելի արժեքավոր բան չկա. բռնցքամարտը իսկապես վտանգավոր սպորտաձև է, և բռնցքամարտիկներն արժանի են միայն հարգանքի, քանի որ նրանք իրենց կյանքն են վտանգում»,- ասել է Պակյաոն:

Էգանոյի հաշվին պրոֆեսիոնալ ռինգում գրանցվել է ութ մենամարտ, որոնցում նա տարել է յոթ հաղթանակ։

Ֆիլիպինցի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքներից
9281 | 0
Facebook