«Մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաքը»- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Առաջիկայում կներկայացնենք ակադեմիական քաղաքի ստեղծման կառույցի նախագիծը, և կլինի հստակ կառույց, որը կզբաղվի ծրագրի մշակման, նախագծման և իրականացման աշխատանքներով։ Հստակեցված է՝ որտեղ պետք է տեղակայված լինի ակադեմիական քաղաքը։ Գույքային հարցերը պարզաբանելու գործողությունների համար կառույց կստեղծվի։ Ըստ ծրագրի՝ մենք պետք է ունենանք ութ բուհ, այսինքն՝ պետք է ունենաք բուհերի խոշորացում, ինչպես դա տեղի կունենա, ինչ տրամաբանությամբ, առանձին գործընթաց է, որով մենք դեռևս չունենք կոնկրետություն»,- նշեց Ժաննա Անդրեասյանը»,- ասաց Անդրեասյանը։