Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քավորին դավաճանողը Ալեն Սիմոնյանին էլ «կքցի». «Հրապարակ»

09:48, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Քավորին դավաճանողը Ալեն Սիմոնյանին էլ «կքցի». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության վերջին նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանի երբեմնի պրոտեժե, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել խմբակցությունում:

Պատգամավորները զարմացել են Կոնջորյանի պահվածքից, որը, նրանց պատմելով, դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ և նրան մեղադրել, որ յուրայիններին է պարգևավճար բաժանում, քաղցր աչքով նայում և այլն:

ՔՊ-ականներն ասում են` օձը տաքացնողին է կծում, և կարծում են` արդար է, որ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ ՔՊ տեղափոխված, ապա խմբակցության ղեկավարի բարձր պաշտոնին կարգված Կոնջորյանը հերթական անգամ «ճամբար» է փոխում: Նրանք ասում են` մարդը, որ քավորին դավաճանեց, ինչո՞ւ չպետք է Ալեն Սիմոնյանին «քցի»»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6236 | 1
Facebook