Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իտալիայի գավաթ. Ինտերը դուրս եկավ կիսաեզրափակիչ

10:24, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.
Իտալիայի գավաթ. Ինտերը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտերը» Միլանում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ:

Միլանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Մաթեո Դարմիանը, որը մրցակցի դարպասը գրավեց 57-րդ րոպեին:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպման:

Այսպիսով, Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ. հայտնում է ArmSport.am-ը:

5493 | 0
Facebook