Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թե ինչի՞ Խուդինյանը վերցրեց իր վրա, ոչ մեկս չենք հասկանում». զոհվածի ծնող

10:36, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
«Թե ինչի՞ Խուդինյանը վերցրեց իր վրա, ոչ մեկս չենք հասկանում». զոհվածի ծնող

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնության ենթարկված որդեկորույս ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ:

44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր առերեսում է տեղի ունենալու ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հետ. «Վերջերս պարզ դարձավ, որ նա է հրաման տվել՝ բերման ենթարկելու: Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 23-ին, անձամբ եմ խոսել նրա հետ, ինձ հետ հավասար ինքը վիրավորում էր էդ հրամանը տվողին, հիմա չենք հասկանում՝ ինչպե՞ս եղավ, որ Խուդինյանն է հրաման տվել: Անձամբ նա քիչ առաջ այստեղ էր, ասաց, որ ինքը նման հրաման չի տվել»:

Ծնողի խոսքով՝ բացի Խուդինյանից այդ օրը դեպքի վայրում այլ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ են եղել, և ծնողները հենց նրանց են կասկածում հրաման տալու մեջ. «Բայց ինչի՞ Խուդինյանը վերցրեց իր վրա, ոչ մեկս չենք հասկանում»,- ասաց նա:

5036 | 0
Facebook