Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանցի կանայք մոտ ժամանակներս կվերադառնան մարզադաշտեր

22:30, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
Իրանցի կանայք մոտ ժամանակներս կվերադառնան մարզադաշտեր

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխղեկավար Մանսուր Գանբարզադեն երեքշաբթի հայտնել է մարզադաշտում իրանցի կանանց ներկայության մասին։

«Այս շաբաթ Իրանի Բարձրագույն խմբի խաղերը կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ, մարզադաշտերում կանանց ներկայությունը նրանց իրավունքն է և ՖԻՖԱ-ի և Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի պահանջը»,- ասել է նա։
     Նրա խոսքով՝ իրանցի կանայք նախկինում ներկա են եղել մարզադաշտերում առաջնության մի քանի խաղերի ժամանակ։ Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ողջունում է այս հարցը և դրական կարծիք ունի այս հարցում։
     Նա խոստացավ առաջիկայում կյանքի կոչել այս պահանջը։

5391 | 0
Facebook