Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուզում եմ հիշել Արագածոտնի մարզում տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին». վարչապետ

13:30, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
«Ուզում եմ հիշել Արագածոտնի մարզում տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին». վարչապետ

Ինչպես հայտնել էինք, այսօր տրվել է Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը, որին ներկա է եղել նաև վարչապետը: Իր ելույթում Փաշինյանն ընդգծել է, որ Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ պետք է բերել նոր մտածողություն: «Ուզում եմ հիշել Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին, երբ 4 անչափահասներով, վարորդը ևս անչափահաս էր, մեքենայով մայրուղի դուրս գալով, զոհվել էին: Նման դեպք ՀՀ ցանկացած քաղաքացու հետ կարող է տեղի ունենալ և սա մտածողության խնդիր է, որովհետև ՀՀ քաղաքացիների մի զգալի մասը հենց այդպես էլ մեքենա վարել է սովորում. տներում, ծնողների, բարեկամների մեքենաներով՝ բակում, հետո՝ մի փոքր այն կողմ, հետո՝ նույնիսկ մայրուղի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պարեկային ոստիկանությանն այսօր ծառայության են ուղարկում հրամանով՝ խստորեն հետևել իրավակարգին, օրենքին:

7677 | 0
Facebook