Այսօր՝ հունվարի 21-ին, Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է: Հայաստանի հավաքականի նախկին ավագը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից է:
Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան: Ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։
Ներկայում հանդես է գալիս իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբում: