Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու կախված դի

10:30, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
Բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու կախված դի

Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին ու դուռը բացելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժին։ Իրավապահները պարզել են, որ մահացածը, ում դին հայտնաբերվել է լոգարանում կախված վիճակում, Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Մ-ն է։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քնինչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

7132 | 0
Facebook