Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախում շրջափակման պատճառով կենդանիների խնդիրներն աշխարհին այդ ցանցերով իրազեկելը ևս մի լծակ է»․ Ա․ Էլիբեգովա

23:06, չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ.
«Արցախում շրջափակման պատճառով կենդանիների խնդիրներն աշխարհին այդ ցանցերով իրազեկելը ևս մի լծակ է»․ Ա․ Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «Կենդանասերներն ամբողջ աշխարհում մեծ ցանցային խումբ են, ունեն իրենց կառույցները, խմբերը, ակտիվիստներին։ Արցախում շրջափակման պատճառով կենդանիների խնդիրները աշխարհին այդ ցանցերով հասցնելը և իրազեկելը ևս մի լծակ է ընդհանուր գործի մեջ։
     Անկախ նրանից, որ ես կերակրում եմ բակի կատուներին, ես կենդանասերների ցանցի մաս չեմ, բայց կան և անհատներ, և կառույցներ, որոնք կարող են նախաձեռնել մեծ արշավ, օգտագործելով կենդանասերների ռեսուրսը ու գրավել ուշադրություն շահագրգիռ խմբերի միջոցով։
     Եթե կա ցանկություն, բայց ինքնակազմակերպման խնդիր, կամ ուղերձների ձևակերպման հարց, դա լուծելի է»։

3527 | 0
Facebook