Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անհրաժեշտ է ձևավորել համահայկական միացյալ դաշինք». Ալբերտ Բազեյան

15:36, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
«Անհրաժեշտ է ձևավորել համահայկական միացյալ դաշինք». Ալբերտ Բազեյան

«Հայաստանն ու Արցախը լրջագույն մարտահրավերների առաջ են» խորագրով քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը: Նա նշել է, որ ավելի քան 10 տարի չի զբաղվել քաղաքականությամբ. 44-օրյա պատերազմից հետո մտածել է ու եկել եզրակացության, որ անհրաժեշտ է ձևավորել համահայկական միացյալ դաշինք. «Կան բազմաթիվ կուսակցություններ, ՀԿ-ներ, մասնագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սակայն որևէ կուսակցություն առանձին՝ ոչինչ փոխել չի կարող: Մենք տեսանք Հայաստան շարժման արդյունքը, մեր ժողովուրդն ընտրություն չուներ. կա՛մ պետք է ընտրեին նախկիններին, կա՛մ՝ Նիկոլ Փաշինյանին, և ցավոք սրտի, մեր ժողովուրդն իր ընտրությունը կատարեց՝ նախկիններին մերժելով և նորից ընտրելով ՔՊ-ին: Իմ կարծիքով, այս համախմբումը պետք է ձևավորվի. նախկինները չպետք է առանձնապես մասնակցություն ունենան, նոր ուժեր են պետք: Քաղաքական տարբեր ուժերի, ՀԿ-ների, անհատների միջոցով միասնական համախմբումը կարող է հասարակությանը հույս ներշնչել, որ կարող ենք մեր երկրում փոփոխություններ իրականացնել»,- նշել է Բազեյանը:

«Հայաստանն ու Արցախը լրջագույն մարտահրավերների առաջ են» խորագրով քննարկումն՝ ուղիղ միացմամբ
6679 | 0
Facebook