Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2023 -ին Twitter-ի կորուստները կարող են հասնել 3 միլիարդ դոլարի

23:48, հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ.
2023 -ին Twitter-ի կորուստները կարող են հասնել 3 միլիարդ դոլարի

Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասքն, ով մեկ անգամ չէ, որ քննադատության է ենթարկվել սոցցանցի օգտատերերի կողմից հարթակի քաղաքականության մեջ արմատական ​​փոփոխությունների համար, ընկերության ներկայիս իրավիճակը համեմատել է կործանված ինքնաթիռի հետ։ Ըստ կանխատեսումների՝ 2023 թվականին Twitter-ի կորուստները կարող են հասնել երեք միլիարդ դոլարի։

«Այն, ինչ հիմա կատարվում է Twitter-ի հետ, նման է ավիավթարի. ինքնաթիռը մեծ արագությամբ բախվում է գետնին՝ վառվող շարժիչներով և չաշխատող վահանակով», - չորեքշաբթի ասել է ձեռնարկատերը:

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին, Մասքը հարցում է անցկացրել Twitter-ի օգտատերերի շրջանում՝ արդյո՞ք նա պետք է հեռանա ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։ Նրա հրաժարականին կողմ է քվեարկել հարցվածների 57,5%-ը։ Հարցմանը մասնակցել է 17 մլն մարդ։

Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Մասքն անդրադարձել է Twitter-ի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի հավանականությանը։ Ձեռնարկատերը պարզաբանել է, որ դա հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ ինքը գտնի իր իրավահաջորդին «բավականաչափ հիմար, որպեսզի ստանձնի այս աշխատանքը»։ Միլիարդատերը նաև բացահայտել է, որ պաշտոնաթողությունից հետո կշարունակի ղեկավարել ծրագրային ապահովման և սերվերի թիմերը՝ ակնարկելով, որ ակտիվ է մնալու ընկերության որոշումների կայացման գործում։

Այս ֆոնին արագացել է Մասքի ավտոմոբիլային բիզնեսի բաժնետոմսերի անկումը։ Հինգշաբթի Երևանի ժամանակով ժամը 18:46-ի դրությամբ Tesla-ի գինը մեկ լոտի դիմաց իջել է մինչև 132,72 դոլար (-3,53%), վկայում են ամերիկյան շուկայում առևտրի տվյալները։

2165 | 0
Facebook