Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

22:06, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացի Գ. Պ-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները:

2148 | 0
Facebook