Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ

09:30, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ.
Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի
     հանդիպումը։

Քննարկել ենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորել ենք վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»:

5448 | 0
Facebook