Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Աննա Վարդապետյանը 17 տարեկանում նշանակվել է Ավանի թաղապետի խորհրդական

13:30, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ.
Աննա Վարդապետյանը 17 տարեկանում նշանակվել է Ավանի թաղապետի խորհրդական

Վերջին ամիսներին մեծ իրարանցում առաջացրեց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի պաշտոնում։ Այսօր արդեն Աննա Վարդապետյանը ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։

Աննա Վարդապետյանն Ավան համայնքի նախկին գլխավոր ճարտարապետ Կարեն Վարդապետյանի դուստրն է։
     Ասում են, որ Աննա Վարդապետյանը 17 տարեկանում (2003-2005 թթ․) նշանակվել է Ավան համայնքի ղեկավարի խորհրդական։ Ընդ որում, 2005 թվականին Ավան համայնքի ղեկավարը Տարոն Մարգարյանն էր։
     Ասում են նաև, որ այդ և դրան հաջորդող ժամանակահատվածում Ավան համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում աշխատած Աննա Վարդապետյանի հոր՝ Կարեն Վարդապետյանի անունը արծարծվում է համայնքում տեղի ունեցած մի շարք աղմկահարույց միջադեպերի հետ, որոնք առնչվում են շինթույլտվություններին, բնակիչների հետ առնչվող միջադեպերին, ճարտարապետ-նախագծային և այլ հարցերի։

Տեղեկացում
     Այս պահին խմբագրությունը տեղեկություններ է հավաքում Աննա Վարդապետյանի հոր՝ Կարեն Վարդապետյանի աշխատանքային գործունեության ժամանակահատվածում տեղի ունեցած միջադեպերի մասին, որին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։
     Եթե Դուք ևս տիրապետում եք նման տեղեկատվության, կարող եք գրել մեզ՝ info@mamul.am հասցեին: Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը ապահովված է։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
57900 | 1
Facebook