Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ-ը պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատար

12:18, կիրակի, 04 սեպտեմբերի, 2022 թ.
«ԵՄ-ը պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատար

Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրոհանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, գրում են Le Monde-ն և Les Echos-ը։

Նա նշել է, որ Եվրոմիությունը չի վախենում Մոսկվայից, բայց պահանջում է կատարել գազային պայմանագրերը։ «Մենք չենք վախենում Պուտինի որոշումներից: Մենք հորդորում ենք ռուսներին կատարել պայմանագրերը: Բայց եթե չեն անում, մենք պատրաստ ենք արձագանքել»,- ասել է եվրոհանձնակատարը:

Ջենտիլոնին հավելել է, որ գազի պաշարները ԵՄ-ում այժմ կազմում են մոտ 80%:

6484 | 0
Facebook