Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

«Զիջվում է Արցախը. սա՞ է խաղաղությունը». Մետաքսե Հակոբյան

16:12, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ.
«Զիջվում է Արցախը. սա՞ է խաղաղությունը». Մետաքսե Հակոբյան

«Հաշտեցում լինում է էն դեպքում, երբ փոխադարձ զիջումներ են լինում, բայց մենք տեսնում ենք միակողմանի զիջումներ, այս պարագայում որևէ բան չի փոխվել: Ունենք առաջնորդ, որը երկիրը տանում է մի ուղղությամբ, որի հետոն ինքը չի էլ տեսնում. սա աղետ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանն ու Կառավարության վերջին նիստում Փաշինյանի ելույթին: «Զիջվում է Արցախի Հանրապետությունը, մեր բանակը, ՀՀ սուվերեն տարածքները... սա այս իշխանությունների բերած խաղաղությունն է»,- հավելել է Հակոբյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ Կառավարության կայքի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:

| | |
2390 | 0
Facebook