Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբները գրավել են Ուզբեկստանի Արալ Բաբա կղզին

23:24, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ.
Թալիբները գրավել են Ուզբեկստանի Արալ Բաբա կղզին

«Թալիբան» շարժման զինյալները գրավել են Ուզբեկստանի Թերմեզ քաղաքի դիմաց գտնվող Արալ-Բաբա կղզին Ամու Դարյա գետի վրա, հայտնում է Vesti.uz-ը։

Հաղորդագրության համաձայն՝ սկզբում 56 աֆղանցիներ եկել են կղզի՝ իբր մատուտակ հավաքելու նպատակով։ Հորդորներից հետո ուզբեկական կողմը կրակ է բացել: Սպանվել է 3, վիրավորվել ևս 3 աֆղան, 7-ը գերեվարվել են ուզբեկ սահմանապահների կողմից:
     Ի պատասխան թալիբները դեսանտ են իջեցրել 90 գրոհայինի՝ գրավելով Արալ-Բաբան: Ուզբեկական կողմը բավարարվում է օդային վերահսկումով, շփման մեջ չի մտնում:

11747 | 0
Facebook