Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռումբի կեղծ ահազանգի հետևանքը. «Հրապարակ»

09:12, ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ.
Ռումբի կեղծ ահազանգի հետևանքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մետրոյի կայարաններում մի քանի օր է՝ բարձրախոսով հայտարարում են, որ կայարաններում և վագոններում ուշադիր լինեն և եթե կասկածելի իր նկատեն, դիմեն կայարանի հերթապահին կամ մեքենավարին։ Սա ռումբի կեղծ ահազանգերի հետևանքն է։ ԱԱԾ-ն փոխանակ հայտնաբերի այդ ահազանգերի հեղինակներին և պատժի, որոշել է հավելյալ խուճապի մատնել ազգաբնակչությանը՝ ամեն անգամ հաղորդել կեղծ ահազանգի մասին և նման հայտարարություններ տարածել։

Մետրոպոլիտենի աշխատակազմից տեղեկացանք, որ «մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն այս օրերի ընթացքում իրականացնում են ուժեղացված հսկողություն», սակայն ոստիկանների քանակի ավելացում մետրոյում չնկատեցինք»։

Մանրամասները՝ թերթի համարում:

5639 | 0
Facebook