Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը հայտարարել է տիեզերք հրթիռի հաջող արձակման մասին

19:48, կիրակի, 26 հունիսի, 2022 թ.
Իրանը հայտարարել է տիեզերք հրթիռի հաջող արձակման մասին

Իրանը հաջողությամբ իրականացրել է տիեզերական հրթիռի արձակումը, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Իրանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ «Զոլջանախ» կոչվող հրթիռի արձակումն իրականացվել է գիտական ​​նպատակներով։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ հրթիռն ունի երեք աստիճան՝ երկուսը պինդ վառելիքով, մեկը՝ հեղուկով։

Հունիսի սկզբին արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով արբանյակային պատկերներին, հայտնել էին, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հրթիռ արձակել:

7934 | 0
Facebook