Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քամու հետևանքով Երևանում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր

20:54, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Քամու հետևանքով Երևանում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր

Քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգերը ստացվել են հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած։
     Քամու հետևանքով վնասներ են արձանագրվել մասնավորապես Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:
     Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:

4160 | 0
Facebook