Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շրի Լանկայի կառավարության բոլոր նախարարները հրաժարական են տվել

23:42, կիրակի, 03 ապրիլի, 2022 թ.
Շրի Լանկայի կառավարության բոլոր նախարարները հրաժարական են տվել

Շրի Լանկայի կառավարության բոլոր նախարարները որոշել են հրաժարական տալ երկրում լայնածավալ բողոքի ակցիաների պտաճառով, հայտնում է Ada Derana պորտալը՝ վկայակոչելով խորհրդարանի ղեկավար Դինեշ Գունավարդենային։
     Նախարարներն արդեն իրենց հրաժարականների դիմումներն են հանձնել վարչապետ Մահինդա Ռաջապաքսային, ասել է նա։ Հաջորդիվ վարչապետը պետք է այս հարցը քննարկի նախագահի հետ, որից հետո վերջնական որոշում կկայացվի։ Սրան զուգահեռ պորտալի աղբյուրները հերքել են, որ երկրի վարչապետը մտադիր է հրաժարական տալ։
     Ավելի վաղ Շրի Լանկայի նախագահը բողոքի ցույցերի պատճառով երկրում արտակարգ դրություն էր հայտարարել։ Ավելի ուշ իշխանությունները կղզում պարետային ժամ են սահմանել և սահմանափակել մուտքը բոլոր սոցիալական ցանցեր։
     Շրի Լանկան ապրում է 1948 թվականի անկախությունից ի վեր ամենածար տնտեսական ճգնաժամը: Ճգնաժամը պայմանավորված է արտարժույթի դեֆիցիտով, որը պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակի պատճառով զբոսաշրջային հոսքի սահմանափակմամբ, ինչի հետևանքով երկիրը չի կարողանում բավարար քանակությամբ վառելիք գնել։ COVID-19 համաճարակը կտրուկ հարվածել է կղզու զբոսաշրջության ոլորտին, որը արտարժույթի հիմնական աղբյուրն է: Արտասահմանում աշխատող շրիլանկացիներից ստացվող դրամական փոխանցումները նույնպես նվազել են:
     Երկրում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի և գազի սուր պակաս կա։ Շրի Լանկայի շատ շրջաններ բախվում են մինչև 13 ժամ շարունակ էլեկտրաէներգիայի անջատումների՝ վառելիքի ներկրման համար արտարժույթի բացակայության պատճառով:

6872 | 0
Facebook