Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիդեռլանդներում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի նոր, կրկնակի ագրեսիվ տեսակ

20:12, կիրակի, 06 փետրվարի, 2022 թ.
Նիդեռլանդներում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի նոր, կրկնակի ագրեսիվ տեսակ

Նիդեռլանդներում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի նոր տեսակ, որը կոչվում է VD:

Այս մասին հայտնել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակի 17 դեպք։ Այս վիրուսն ավելի վարակիչ է։ Նոր տարբերակը ոչնչացնում է իմունային համակարգը ավելի քան 2 անգամ ավելի արագ։

Գիտնականների տվյալներով՝ 15 հիվանդ Նիդեռլանդներից է, 1-ը՝ Շվեյցարիայից, մյուսը՝ Բելգիայից։ Վիրուսային գենոմի վերծանումը բացահայտել է բազմաթիվ մուտացիաներ:

8961 | 0
Facebook