Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նախօրեին հայտնի դարձավ ՀՀ վարչապետի հնարավոր այցի մասին Անթալիա». Չավուշօղլու

16:54, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
«Նախօրեին հայտնի դարձավ ՀՀ վարչապետի հնարավոր այցի մասին Անթալիա». Չավուշօղլու

Մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից: Այս մասին ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել:

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն այսօր ասել է, որ համաժողովին կմասնակցի 50 երկրի նախարար և միջազգային կազմակերպությունների 30 ներկայացուցիչ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Մենք հրավիրել ենք Արարատ Միրզոյանին և Ռուբեն Ռուբինյանին: Փաշինյանը հայտարարել է, որ հրավիրված անձինք կարող են մասնակցել ֆորումին»,- ասել է Չավուշօղլուն:

«Նախօրեին հայտնի դարձավ նաև ՀՀ վարչապետի հնարավոր այցի մասին Անթալիա»,- հավելել է նա:

6147 | 1
Facebook