Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեն՝ բաղադրյալ անվանումների գրության մասին

17:36, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Լեզվի կոմիտեն՝ բաղադրյալ անվանումների գրության մասին

Լեզվի կոմիտեն հայտնում է. «Ամենայն հայոց կաթողիկոս բաղադրյալ անվանման միայն առաջին բաղադրիչը պետք է գրել մեծատառով։ Թույլատրելի է նաև գրության հետևյալ ձևը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս։ Եկեղեցական շրջանակներում, որպես հարգանքի և մեծարանքի նշան, մեծատառով են գրվում բոլոր բաղադրիչները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։

«Ամենայն հայոց» բաղադրիչներով կազմվել են շրջասություններ, որոնք հատուկ անվան իմաստ են արտահայտում։ Դրանք բաղկացած են հասարակ անուններից և գրվում են փոքրատառով՝ ամենայն հայոց բանաստեղծ, ամենայն հայոց մայրաքաղաք, ամենայն հայոց երգի վեհափառ, ամենայն հայոց բանաստեղծուհի»։

Աղբյուրը` Լեզվի կոմիտե
2992 | 0
Facebook