Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել». Ստեփան Դանիելյան

15:12, կիրակի, 23 հունվարի, 2022 թ.
«Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին անհավանական է թվում, սակայն որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել։
     Եթե Ռուսաստանը Դոնբասը ճանաչի, ինչպես Աբխազիան ու Հարավային Օսեթիան, ապա չի բացառվում, որ Լեհաստանն ու Ռումինիայի կողմից ԱՄՆ-ը մտնեն Արևմտյան Ուկրաինա։ Եվ Լեհաստանը, և Ռումինիան տարածքային նկրտումներ ունեն Ուկրաինայի հանդեպ։
     Ինչն է հետաքրքիր, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը վիճարկվում է, ապա, հետևապես, պետք է վիճարկվի դրա հետևանքով ստեղծված Ուկրաինայի ներկայիս սահմանները։ Ստացվում է, որ Արևմտյան Ուկրաինան, Բուկովինան և Ուժգորոդը պետք է վերականգնեն մինչպատերազմյան իրենց կարգավիճակը։
     Որքան էլ տարօրինակ չլինի, դա ձեռնտու է և Ռուսաստանին, և ԱՄՆ-ին, և Ուկրաինայի արևմտյան հարևաններին։
     Երբ երկրի շահը ստորադասվում է դրսի խաղացողների ինտրիգներին, երբ հույսը դրվում է արտաքին ուժերի վրա, երբ մտնում ես գետն առանց լողալ իմանալու, ապա արդյունքներից պետք չէ բողոքել։
     Ուկրաինացիները զոհում են սեփական երկիրը` մտնելով աշխարհքաղաքական խաղերի մեջ, որտեղ իրենք խաղացող չեն, այլ օբյեկտ են»։

2978 | 2
Facebook