Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն նախատեսում է Պուտինի դեմ նոր պատժամիջոցներ

18:18, չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
ԱՄՆ-ն նախատեսում է Պուտինի դեմ նոր պատժամիջոցներ

Ամերիկացի դեմոկրատ սենատորներն առաջարկել են հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ, որոնք անմիջապես կկիրառվեն, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: Նրանք նախատեսում են փաստաթուղթը հրապարակել չորեքշաբթի օրը: Ըստ Washington Post-ի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արդեն տվել է իր համաձայնությունը։

«Չորեքշաբթի օրը դեմոկրատ սենատորները կներկայացնեն պատժամիջոցների նոր փաթեթը այն պարագայի համար, եթե ՌԴ նախագահ Պուտինը ներխուժի Ուկրաինա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները կարող են ազդել անձամբ Ռուսաստանի ղեկավարի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների, բանկերի և SWIFT վճարային համակարգին հասանելիության վրա։

6277 | 0
Facebook